Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ

Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ

Ցիստիտ.ախտանիշներև բուժում։ Ցիստիտն ինֆեկցիոն բորբոքային պրոցես է, որն ընթանում է միզապարկի լորձաթաղանթում: Ցիստիտով հիվանդանում են թե երեխաները, թե մեծահասակները: Կանայք ցիստիտով հիվանդանում են 5-6 անգամ ավելի հաճախ քան տղամարդիկ:


Դա պայմանավորված է նրանով, որ կնոջ միզուկն ավելի կարճ և լայն է քան տղամարդունը և գտնվում է մոտ հեշտոցին ու հետանցքին, որի պատճառով էլ ինֆեկցիան միզուկով հեշտությամբ թափանցում է միզապարկ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ յուրաքանչյուր կին կյանքում առնվազն մեկ անգամ ունենում է ցիստիտի գանգատներ, որից 37%-ի մոտ հիվանդությունը ձեռք է բերում խրոնիկ բնույթ:


Հիվանդների 35% գտնվում են 20-45 տարիքային խմբում, ինչը պայմանավորված է սեռական կյանքի ակտիվությամբ: Խնդիրն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային միկրոօրգանիզմները հեշտությամբ են ներթափանցում միզուկ:


Երբեմն ցիստիտի պատճառ կարող են հանդիսանալ այլ օրգանների ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ` անգինան, գրիպը, ՍՌՀ, ինչպես նաև միզապարկի լորձաթաղանթը գրգռող սննդի օգտագործումը (թթու, կծու, աղի և այլն), ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, մրսածությունը և սթրեսը:

Ախտանիշներ: Հիմնական գանգատներն են հաճախամիզությունն, այդ թվում և գիշերային, միզարձակության ժամանակ այրոցի, ցավի զգացումը, մեզի պղտորությունը, իսկ հիվանդների 1/3 – ի մոտ նաև կարող է լինել արյունային մեզ: Երբեմն ցիստիտն ընթանում է առանց գանգատների և հանկարծակի հայտնաբերվում է, երբ հիվանդին նշանակում են մեզի քննություն այլ պատճառներով:


Բուժումը և կանխարգելումը: Ժամանակին բուժօգնության դիմելը` բուժման հաջողության գրավականն է: Պետք է հիշել, որ նույնիսկ մի քանի օրով բուժման հետաձգումը կարող է զգալիորեն դժվարացնել գործընթացը: Բուժման համար օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք նկատելիորեն բարելավում են հիվանդի վիճակը առաջին 3-4 օրվա ընթացքում: Սակայն որպեսզի կանխվի ռեցիդիվն, անհրաժեշտ է շարունակել հակաբորբոքային թերապիան ոչ պակաս, քան 3 շաբաթ: Ցիստիտի ժամանակ պետք է հրաժարվել կծու, թթու, ապխտած, աղի, տապակած սննդամթերքից, քաղցրավենիքից և կոնսերվանտներից: Նախասիրությունը պետք է տալ հեղուկների առատ օգտագործմանը` թեյ, հյութեր, միզամուղ խոտաբույսեր: Խրոնիկ ցիստիտով տառապող հիվանդները պետք է  ստանան երկարատև բուժում և պահպանեն անկողնային ռեժիմ: Դեղորայքային բուժումից բացի կատարվում է նաև միզապարկի լվացում հեղուկ լուծույթներով, ինչն ապահովում է կայուն ապաքինում: Խրոնիկ ցիստիտի բուժումը հեշտ խնդիր չէ, քանի որ երբեմն հիվանդների մոտ հայտնաբերվում են միզապարկի կառուցվածքային փոփոխություններ, ինչն էլ ենթադրում է հիվանդության երկարատև բուժում: Անհրաժեշտ է նաև իմանալ, որ տվյալ պաթոլոգիայի բուժմամբ զբաղվում են ուրոլոգները, որոնք գիտեն այդ հիվանդության ծագումնաբանությունը:

 

Խրոնիկ ցիստիտի բուժումը տևում է առնվազն երեք ամիս, որից հետո հիվանդը տարին մեկ անգամ պետք է հետազոտվի ուրոլոգի կողմից: Ցիստիտը, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել հաշմանդամության, որը դրսևորվում է անմիզապահությամբ կամ միզարձակման հաճախակի ցանկությամբ:

Հեղինակ. Դավիթ Կ. Ֆանարջյան
Աղբյուր. Fanarjyan Clinic
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Անպտղություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

Ներզատաբանություն
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am

Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am
Արտադրություն հեշտոցից. morevmankan.am

Հեշտոցի լորձաթաղանթում տեղակայված են բազմաթիվ գեղձեր, որոնք մշտապես արտադրում են ոչ մեծ քանակի լորձ, որը մի քանի կարևոր գործառույթ ունի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քոր հեշտոցում. morevmankan.am
Քոր հեշտոցում. morevmankan.am

Հեշտոցում քոր կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ՝ որևէ հիվանդության կամ ոչ բավարար հիգիենայի  պահպանման պատճառով: Կլինիկորեն այն արտահայտվում է հեշտոցում և շեքի շրջանում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիություն. morevmankan.am

Արգանդի փողերի հիվանդությունների ախտորոշումը հիմնականում իրականացվում է անպտղության պատճառները պարզելու ժամանակ: Փողերի անանցանելիությունը խանգարում է բեղմնավորման կայացմանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am
Կոլպոսկոպիա և բիոպսիա. armeniamedicalcenter.am

Կոլպոսկոպիան հետազոտման մեթոդ է, որը կիրառվում է գինեկոլոգիայում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների հետազոտության համար: Հետազոտությունն իրականացվում է կոլպոսկոպով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am
Ձվարանների ապոպլեքսիա (հանկարծակի պատռում). morevmankan.am

Ապոպլեքսիան ձվարանում հանկարծակի արյունազեղումն է, որն ուղեկցվում է նրա հյուսվածքի ամբողջականության խախտումով և արյունահոսությամբ դեպի որովայնի խոռոչ: Այն անվանում են նաև հեմատոմա, ինֆարկտ, ձվարանի պատռում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Որո՞նք են արգանդի պարանոցի հիվանդությունների տեսակները։


Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ֆոնային...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ո՞ր դեպքում է դրվում Անոմալ արգանդային արյունահոսություն ախտորոշումը։


Անոմալ արգանդային արյունահոսություն (ԱԱԱ) ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ առկա են երկարատև...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ